15:00
Հայկ Ստեփանյան, ՀՀՄ ԳՄ մամլո խոսնակ
Հայկ Ստեփանյան, ՀՀՄ ԳՄ մամլո խոսնակ

Ծնվել է 1989 թ. հունիսի 3-ին, Մոսկվայում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2007 թվականին ավարտել է Երևանի թիվ 109 միջնակարգ դպրոցը։
2007-2009 թվականներին զորակոչվել և ծառայել է ՀՀ Ոստիկանության զորքերում։
2012 թվականին ավարտել է Մոսկվայի Բիզնեսի և Իրավունքի ինստիտուտը (МБИП)՝ ստանալով իրավաբանի որակավորում։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2013-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այդ ընթացքում հիմնադրել է «Էկովոդա» ընկերությունը, որտեղ զբաղեցրել է հիմնադիր-տնօրենի պաշտոնը։
2019 թվականին հիմնել է «Հեղափոխության պահապաններ» հասարակական նախաձեռնությունը, իսկ 2020 թվականից հանդիսանում է «Հեղափոխության պահապաններ» հասարակական կազմակերպության նախագահը։
2021 թվականին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին՝ որպես անկուսակցական պատգամավորի թեկնածու։
2021-2022 թվականներին զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնը։
2022 թվականին աշխատել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում՝ Կարգապահական և ներքին հսկողության բաժնում։
2022 թվականից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը աշխատել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։

2023 թվականին, տեղեկանալով Արցախի հանձնման ծրագրի մասին, հրաժարվել է հետագա պաշտոնավարումից և անցել է բաց, սկզբունքային և հետևողական ընդդիմադիր քաղաքական գործունեության։ Ակտիվորեն մասնակցել է հանրային շարժումներին, քաղաքացիական նախաձեռնություններին և բողոքի ակցիաներին՝ պաշտպանելով ազգային և պետական շահերը։ Քաղաքական դիրքորոշման և հանրային ակտիվության արդյունքում բազմիցս ենթարկվել է իշխանությունների և ուժային կառույցների ճնշումների ու թիրախավորման, սակայն շարունակել է պայքարը՝ նպատակ ունենալով ազատել Հայաստանը կործանարար կառավարման համակարգից։
2024 թվականից հանդիսանում է ՀՀՄ կուսակցության Գործադիր մարմնի անդամ և մամուլի խոսնակ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Բաժին: Գործադիր մարմին | Դիտում: 17 | Ավելացրեց: gogulgharibyan | Պատակներ: Հայկ Ստեփանյան, ՀՀՄ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0