Գործող իշխանության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայաստանի Հանրապետությունից ելքի արգելումը ազգային խայտառակություն է և պետականության ու ինքնության հիմքերի դեմ ուղղված բացահայտ ոտնձգություն։
Սա աննախադեպ քայլ է մեր պատմության մեջ։ Այսօրվա ռեժիմը հատել է վերջին կարմիր գիծը՝ անցնելով բոլոր սահմանները։
Փաստում ենք՝ գործող վարչախումբը չեղարկել է թե՛ քաղաքական լեգիտիմությունը, թե՛ բարոյական իրավունքը ղեկավարելու երկիրը։
Այն օր առաջ պետք է հեռանա։
Կոչ ենք անում՝ վճռականորեն պաշտպանել Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ազգային արժանապատվությունն ու պետականությունը։