21:57
Հայոց Համազգային Միասնության հայտարարությունը
Հայոց Համազգային Միասնության հայտարարությունը

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող բացահայտ քաղաքական հետապնդումը։

Իրավապահ մարմինները կատարում են վարչախմբի պարագլխի քաղաքական հանձնարարականը, ինչը ևս մեկ խոսուն ապացույց է, որ Հայաստանում հետևողականորեն փորձ է արվում հաստատել բռնապետական վարչակարգ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդման պատճառը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանության հստակ ու արդար հայտարարությունն էր ընդդեմ այն հակազգային արշավի, որն արդեն երկար ժամանակ է՝ տարվում է գործող ռեժիմի կողմից։

Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը պահանջում է․

անմիջապես դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող բոլոր ապօրինի գործողությունները։

Կո´չ ենք անում մեր ժողովրդին միաբանվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Հայոց պետականության:

Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն

Բաժին: Հայտարարություններ | Դիտում: 24 | Ավելացրեց: armenlur | Պատակներ: Միհրան Պողոսյան, Սամվել Կարապետյան, ՀՀՄ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar