12:15
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության դատապարտումը
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության դատապարտումը

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնապետական ռեժիմի մեթոդներով Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող արշավը։

Իշխանական աթոռներին հայտնված հանցավոր խմբակը անցել է բացահայտ ահաբեկչության՝ ուզուրպացնելով ամբողջ պետական ինստիտուտները։

Իրավապահ և արդարադատության համակարգերը կատարում են հանցավոր խմբակի պարագլխի քաղաքական հանձնարարականը։

Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը, հլու-հնազանդ, կատարեց վերևից եկած հանցավոր հրահանգը՝ կայացնելով Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելու ապօրինի որոշում։

Նման հակազգային ու հակապետական որոշումներն ու քայլերը ուղղված են բոլորիս դեմ։ Եվ սա ո՛չ մոռացվելու է, ո՛չ էլ ներվելու։

Իր արժեքներին, հողին ու հայրենիքին նվիրված հայի ոգին միշտ անկոտրում է, ուստի գալու է պատասխանի ժամանակը։

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին, նրա ընտանիքին, հարազատներին և համակիրներին։

Վստահաբար վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունն ու ոտնակոխ արված արդարադատությունը։

Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն

Категория: Հայտարարություններ | Просмотров: 32 | Добавил: armenlur | Теги: Միհրան Պողոսյան, ՀՀՄ, Սամվել Կարապետյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar