12:08
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության հայտարարությունը

Ելնելով՝

Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած

  • Անվտանգային,
  • Ներքաղաքական,
  • մեր պետականության դեմ

վտանգավոր մարտահրավերներից,

Ինչպես նաև

  • Հայաստանի Հանրապետությունը սատելիտ պետություն դարձնելու,
  • Հայ Առաքելական եկեղեցու կառույցները կազմաքանդելու,
  • ՀՀ քաղաքացիներին զանգվածաբար մոլորեցնելու և պառակտելու

ՀՀ իշխանությունների վարած արտաքին և ներքին քաղաքականության իրողությունից,

Նպատակ ունենալով.

  • Վերականգնել Հայասատնի Հանրապետության իրական ինքնիշխանությունը,
  • Հայաստանը կրկին դարձնել աշխարհաքաղաքական-տարածաշրջանային գործոն,
  • Ներգրավել տարածաշրջանային խաղաղության իրական երաշխավորներ

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

  1. Պատրաստակամ է աջակցել և ակտիվ մասնակցություն ունենալ պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու նախաձեռնություններին ու ծրագրերին,
  2. Բաց է հասարակական-քաղաքական միավորումների, ինչպես նաև անհատների հետ բոլոր տեսակի համագործակցության համար,

Մասնավորապես՝

  1. ՀՀՄ կուսակցությունը ողջունում է ՀԱԿ կուսակցության Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագիրը,
  2. Պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը և համագործակցել ծրագրի իրականացման համար շահագրգիռ հասարակական-քաղաքական միավորումների, ինչպես նաև անհատ մասնագետների հետ։

Ավելին.

  1. Ս/թ դեկտեմբերի 15-ին կայացած ՀՀՄ կուսակցության Գործադիր Մարմնի նիստում որոշվել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրին զուգահեռ երկաթուղու կենտոնական հանգույց Կապան քաղաքում կառուցել Մշակութա-էթնիկ-կրոնական մեգա կենտրոն (ՄԷԿ)։
  2. Ծրագիրն իրագործելու հստակ երաշխիքներ ունենալու նպատակով, նույն նիստում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանն անձամբ է ստանձնել ներգրավելու Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև Արաբական աշխարհի շահագրգիռ երկրների քաղաքական և կոմերցիոն էլիտաներին՝ փոխշահավետության պայմաններով։

15 դեկտեմբեր 2025 թ. Երևան

Բաժին: Հայտարարություններ | Դիտում: 131 | Ավելացրեց: armenlur | Պատակներ: ՀՀՄ, ՀԱԿ, Միհրան Պողոսյան | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar