11:44
ՀՀՄ 3-րդ համագումարի ընդունած բանաձևը
ՀՀՄ 3-րդ համագումարի ընդունած բանաձևը

ԲԱՆԱՁԵՎԸ

21 փետրվար, 2026 թվական, քաղաք Երևան

Հայոց Համազգային միասնություն կուսակցության 3-րդ համագումարը Հայաստանի Հանրապետության առաջնային մարտահրավերները համարում է.

  • Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակումները,
  • 4-րդ հանրապետության անվան տակ Հայաստանը ենթակա պետություն դարձնելու ծրագիրը,
  • Անվտանգության և խաղաղության երաշխիքների բացակայությունը,
  • Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կազմաքանդմանն ուղղված գործողությունները,
  • Արցախահայության տարալուծումը,

Ինչպես նաև՝

  • Արդարադատության ինստիտուտը կամայականության ենթարկելը,
  • Քաղբանտարկյալների առկայությունն ու քաղաքական հետապնդումները,
  • Ուժային կառույցները մեկ անձի թիկնազորի վերածելը,
  • Հասարակությանը զանգվածային մոլորության մեջ պահելու պաշտոնական քարոզը,
  • Խոսքի ազատության սահմանափակումները,
  • Պետական բյուջեի կամայական վատնումն ու պետպարտքի կրկնապատկումը,

և այլն։

ՀՀՄ 3-րդ Համագումարը, համարելով, որ Հայաստանի Հանրապետության դեմ վերոնշյալ մարտահրավերները դարձել են գոյաբանական խնդիր, հավաստում է իր անմնացորդ նվիրվածությունն ու հաստատակամությունը մարտահրավերներին դիակայելու գործում և հայտարարում է.

  1. Համարելով, որ Հայաստանի Հանրապետության դեմ վերջին տարիներին ծագած նոր մարտահրավերները, ինչպես նաև տարծքային և մարդկային կորուստները, առայսօր հայ գերիների առկայությունը Բաքվի բանտերում և մնացյալ աղետներն ու մեր պետության վրա կախված սպառնալիքները պայմանավորված են բացառապես մեկ անձի վարած և ներքին, և արտաքին քաղաքականությամբ, և այդ մեկ անձի անունն է Նիկոլ Փաշինյան, ուստի բոլոր խնդիրների միասնական լուծումը տեսնում է նրա վերարտադրության կանխումը Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով։
  2. բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Կոնսենսուս մինուս մեկ» հաղթողական ձևաչափով՝ բացառելու օրվա իշխանությունների վերարտադրությունը։
  3. ՀՀՄ կուսակցությունը պատրաստ է «Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափի շրջանակներում առանց խտրականության համագործակցել բոլոր քաղաքական ուժերի և կազմակերպությունների հետ։
  4. Հայաստանի Հանրապետության ինքինշխանության, անվտանգության և խաղաղության իրական երաշխիքներ ապահովելու նպատակով, նաև՝ հավատարիմ մնալով 2025 թ. դեկտեմբերի 15-ի իր հայտարարության դրույթներին, ՀՀՄ կուսակցությունը վերահաստատում է, որ մեր տարածաշրջանը միաբևեռ՝ ոչ բարեկամ երկրների ազդեցությունները հակակշռելու և կամ հավասարակշռելու իրատեսական նախագիծը Չինանստանի, Հնդկաստանի, Իրանի, Ռուսաստանի  և այլ շահագրգիռ երկրների ներգրավվածությունն է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծում։

Հայոց Համազգային միասնություն կուսակցության 3-րդ համագումարը կոչ է անում ընտրական գործընթացին զուգահեռ ձևավորել համաժողովրդական շարժում, քանզի պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարվում և նպատակներն իրագործվում են միայն Հայոց Համազգային միասնությամբ։

Ռեպորտաժ ՀՀՄ 3-րդ համագումարից

Բաժին: Բանաձևեր | Դիտում: 11 | Ավելացրեց: armenlur | Պատակներ: ՀՀՄ, ՀՀՄ 3-րդ համագումար | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar