09:00
ՀՀՄ կանոնադրությունը
ՀՀՄ կանոնադրությունը

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Կուսակցությունը (այսուհետ նաև՝ Կուսակցություն) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նրաստելն է։
Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առևտրային իրավաբանական անձի կարգավիճակ։
1.2. Կուսակցության կարգավորմանն ու գործունեությանը վերաբերող հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքին համապատասխան ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով, Կուսակցության կանոնադրությամբ (այսուհետ նաև՝ Կանոնադրություն) և Կուսակցության ծրագրով (այսուհետ նաև՝ Ծրագիր)։
1.3. Կուսակցության գործունեությունը հիմնվում է անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, Կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա։
1.4. Կուսակցությունն ինքնուրույն է որոշում իր ներքին կառուցվածքը, նպատակները, գործունեության ձևերն ու մեթոդները, Կուսակցության մարմինների ձևավորման կարգը, որոնք չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին։
1.5. Կուսակցությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և կարող է ունենալ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներ։
1.6. Կուսակցության անվանումն է՝

Հայերեն՝ «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» Կուսակցություն
Ռուսերեն՝ Партия "НАЦИОНАЛЬНОЕ ЕДИНСТВО АРМЯН"
Անգլերեն՝ Party "NATIONAL UNITY OF ARMENIANS"

Կուսակցության անվանման հապվումը՝

Հայերեն՝ ՀՀՄԿ
Ռուսերեն՝ ПНЕА
Անգլերեն՝ PNUA

1.8. Կուսակցությունը կարող է ունենալ ձևաթուղթ, կնիք, բանկային հաշիվներ միայն Հայաստանի Հանրապետությունում՝ այդ թվում՝ արտարժույթով։
1.9. Կուսակցության իրավաբանական հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ռուբինյանց փ․, տ․ 2/13, հեռ. +374 91 888898։

2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կուսակցության նպատակներն են ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝

2.1.1. նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանն ու զարգացմանը,
2.1.2. նպաստել հայ հասարակության արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի կառուցմանը,
2.1.3. նպաստել իրապես ազատ, ժողովրդավարական, սոցալական և իրավական պետության կերտմանը,
2.1.4. ընտրությունների միջոցով մասնակցել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների ձևավորմանն ու դրանց գործունեությանը,
2.1.5. մասնակցել ՀՀ հասարակական և քաղաքական կյանքին,
2.1.6. գործադրել բոլոր ջանքերը ՀՀ հասարակական և քաղաքական կյանքի զարգացման ուղղությամբ,
2.1.7. աջակցել ժողովրդավարական գաղափարների զարգացմանը ․ դրանց միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը,
2.1.8. նպաստել մարդու և քաղաքացու իրեվունքների, ազատությունների և օրինական շահերի պահպանոթյանը,
2.1.9. հետամուտ լինել դրանց խախտման կանխարգելմանը,
2.1.10. մասնակցել հանրային իշխանության մարմինների ձևավորմանը,
2.1.11. իրագործել ազգային շահերից բխող ծրագրեր։

2.2. Կուսակցության գործունեության խնդիրներն են՝

2.2.1. պահպանել և պաշտպանել հայ ազգային շահերը,
2.2.2. աջակցել հասարակական կենսագործունեության ազգային գաղափարական հիմքերի ներդրմանն ու զարգացմանը,
2.2.3. ձևավորել ազգային շահը պատկերացնող ընտրողի ինստիտուտը,
2.2.4. Հայաստանում ստեղծել պետաիրավական, քաղաքական և տնտեսական այնպիսի կառուցակարգեր, որոնք Հայաստանը սփյուռքի բոլոր հայերի համար կդարձնեն կենսական շահերի կենտրոն,
2.2.5. նպաստել Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի նվազեցմանը,
2.2.6. նպաստել Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդմանն ու անսասանությանը։

2.3. Իր կանոնադրային նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Կուսակցությունն իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝

2.3.1. մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը,
2.3.2. օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից,
2.3.3. հիմնադրելու զանգվածային լրատվության միջոցներ և հրատարակչություններ,
2.3.4. ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները,
2.3.5. կազմակերպելու և անցկացնելու խաղաղ, առանց զենքի հավաքներ,
2.3.6. առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ),
2.3.7. հաստատելու և պահպանելու միջազգային կապեր այլ պետությունների կուսակցությունների և հասարակական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ, դառնալու միջազգային միությունների անդամ,
2.3.8. իր գործունեության ֆինանսավորան, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման նպատակով ստանալու վարկեր Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից, վարկային կազմակերպություններից, ինչպես նաև ներդնել ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում,
2.3.9. օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինելու իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը և իր գործունեության արդյունքները,
2.3.10. իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն։

2.4. Կուսակցությունը պարտավոր է՝

2.4.1. պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները,
2.4.2. յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am, հրապարակել ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ հաշվետվությունը,
2.4.3. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով ներկայացնել հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, արժեթղթերի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն,
2.4.4. ընտրություններին մասնակցելիս ընտրական ցուցակների գրանցման համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել Կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։

3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1. Կուսակցության հիմնադիր և անդամ կարող են լինել 18 տարին լրացած ընտրական իրավունք ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն հանդիսանում այլ կուսակցության անդամ, ընդունում են Կուսակցության Կանոնադրությունն ու Ծրագիրը։
3.2. Կուսակցության հիմնադիրները Կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են Կուսակցության անդամներ։
3.3. Կուսակցության հիմնադիր կամ անդամ չեն կարող լինել «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածով սահմանված անձինք։
3.4. Նոր անդամի ընդունելությունը Կուսակցություն իրականացվում է կամավոր հիմունքներով, անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ Կուսակցության Խորհրդի կամ Կուսակցության տարածքային ստորաբաժանման գործադիր մարմնի կողմից։
3.5. Կուսակցությանն անդամակցությունը դադարեցվում է անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ ուղղված Կուսակցության Խորհրդին կամ Կուսակցության տարածքային ստորաբաժանման գործադիր մամնին, ինչպես նաև Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Խորհրդի որոշմամբ անդամին Կուսակցությունից հեռացնելու դեպքում։
3.6. Եթե ՀՀ օրենսդրությամբ Կուսակցությանն անդամակցությունը դառնում է անհնարին, այն կասեցվում է Կուսակցության անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ ուղղված Կուսակցության Խորհրդին կամ Կուսակցության տարածքային ստորաբաժանման գործադիր մարմնին և/կամ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Խորհրդի որոշմամբ։
3.7. Անդամակցության կասեցումը դադարում է նույն կարգով, երբ վերանում է Կուսակցությանն անդամակցությանն արգելք հանդիսացած հանգամանքը։

3.8. Կուսակցության անդամն իրավունք ունի՝

3.8.1. ընտրելու և ընտրվելու Կուսակցության և նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,
3.8.2. ներկա գտնվել կոսակցության համագումարի նիստերին,
3.8.3. ծանոթանալ Կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալ կուսակցութան ղեկավար և վերահսկող մարմինների կայացրած որոշումների պատճենները,
3.8.4. տեղեկատվություն ստանալ Կուասկցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ,
3.8.5. ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների  վերաբերյալ, ինչպես նաև ստանալու Կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակցությունը,
3.8.6. բողոքարկելու Կուսակցության մարմինների որոշումներն ու գոծողությունները,
3.8.7. կամովին դադարեցնել անդամակցությունը Կուսակցությանը,
3.8.8. կասեցնել և վերականգնել իր անդամակցությունը Կուսակցությանը,
3.8.9. Կուսակցության մարմինների քննարկմանը ներկայացնել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ, մասնակցել այն նիստին, որի ընթացքում քննարկվում է նրա անձնական հարցը կամ նախաձեռնութունը, կարծիք արտահայտել քննարկվող հարցերի վերաբերյալ,
3.8.10. ունենալ ՀՀ օրենսդրությամբ և Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված այլ իրվունքներ։

3.9. Կուսակցության անդամը պարտավոր է՝

3.9.1. ընդունել Կուսակցության Ծրագիրն ու Կանոնադրությունը և իր գործունեությամբ ու վարքագծով նպաստել դրանց դրույթների իրականացմանը,
3.9.2. նպաստել Կուսակցության նպատակների և խնդիրների իրականացմանը,
3.9.3. արժանապատվորեն կրել Կուսակցության անդամի կոչումը,
3.9.4. իր վարքագծով ու գործունեությամբ նպաստել Կուսակցության վարկանիշի և հասարակական ճանաչելիության բարձրացմանը,
3.9.5. չկատարել Կուսակցությունը հեղինակազրկող, հակաօրինական գործողություններ,
3.9.6. կատարել Կուսակցության ղեկավար մարմինների որոշումները, կատարել Կուսակցության Կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ։

3.10. Կուսակցությանն անդամակցությունը դադարում կամ կասեցվում է՝

3.10.1. Կուսակցությունից դուրս գալու կամ անդամակցությունը կասեցնելու մասին անդամի դիմումի ներկայացման դեպքում,
3.10.2. Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
3.10.3. անդամի մահվան դեպքում,
3.10.4. Կուսակցության լուծարման դեպքում,
3.10.5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորստի, այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,
3.10.6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով, ՀՀ այլ նորմատիվ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում,
3.10.7. Կուսակցության անդամության դադարեցման դիմումն ընդունվում է Կուսակցության Խորհրդի կամ Կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավարը,
3.10.8. Կուսակցության անդամության դադարեցման, անդամությունից հեռացման, անդամության կասեցման հիմքերի առկայության դեպքում Կուսակցության Խորհուրդը կամ տարածքային ստորաբաժանումը, քննության առնելով առկա հիմքերը, կայացնում է համապատասխան որոշում,
3.10.9. Կուսակցության անդամը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ կուսակցությունների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, սույն Կանոնադրությունը, ինչպես նաև Կուսակցության Ծրագրի դրույթները խախտելու դեպքում։ Անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացվում է Կուսակցության Խորհրդի կողմից։ Խորհուրդն իրավասու է ընդունել Կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի վերաբերյալ ներքին իրավական ակտ։

* Կուսակցության խորհուրդը Կուսակցության անդամի նկատմամբ կարող է կիրառել կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները․

- նկատողություն,
- խիստ նկատողություն,
- անդամության՝ մինչև 5 ամիս ժամկետով կասեցում,
- կուսակցությունից հեռացում։

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4.1. Կուսակցության կառուցվածքային մարմիններն են՝

4.1.1. Կուսակցության հանրագումարը,
4.1.2. Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը՝ Կուսակցության խորհուրդը,
4.1.3. Կուսակցության Խորհրդի ղեկավարը,
4.1.4. վերահսկիչ կոմիտեն,
4.1.5. տարածքային ստորաբաժանումները։

4.2. Կուսակցության մարմինների իրավասաությունները և գործունեության ոլորտները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Կանոնադրությամբ։

5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

5.1. Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Կուսակցության համարգումարն է (այսուհետ նաև՝ Համագումար), որը հրավիրում է Կուսակցության Խորհուրդը՝ 3 տարին մեկ անգամ։ Կուսակցության անդամների 1/5-ի, ինչպես նաև Կուսակցության Խորհրդի անդամների 2/3-ի գրավոր նախաձեռնությամբ կարող է հրավիրվել նաև արտահերթ Համագումար՝ Համագուարի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի քննարկման և որոշումների կայացման համար։ Կուսակցության համագումարում ընտրվում են կուսակցության Կանոնադրությամբ սահմանված մարմինները, որոնք հաշվետու են Համագումարին։
5.2. Համագումարն իրավասու է քննարկելու իր որոշմամբ սահմանված ցանկացած հարց, որի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ սույն Կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։

5.3. Համագումարի բացառիկ իրավասություններն են՝

5.3.1. Կուսակցության ծրագրի ընդունումը և Կանոնադրության հաստատումը, դրանցում փոփոխություններ ․ լրացումներ կատարելը,
5.3.2. մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Խորհրդի ընտրությունը, Խորհրդի իրավասությունների վաղաժամկետ դադարեցումը, կազմալուծումը,
5.3.3. Խորհրդի ղեկավարի ընտրությունը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,
5.3.4. վերահսկողություն իրականացնող մարմնի՝ վերահսկիչ կոմիտեի ընտրությունը, դրա իրավասությունների վաղաժամկետ դադարեցումը, կազմալուծումը,
5.3.5. Կուսակցության վերակազմակերպումը,
5.3.6. Կուսակցության լուծարումը,
5.3.7. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակում թեկնածուների առնվազն առաջին երեք տասնյակի հաստատումը, իսկ դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում՝ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում թեկնածուների՝ առնվազն երեք տասնյակի հաստատումը,
5.3.8. Խորհրդի ղեկավարի հաշվետվության հաստատումը,
5.3.9. Կուսակցության գործունեության մասին վերահսկիչ կոմիտեի հաշվետվության հաստատումը,

5.4. Համագումարի ձայնի իրավունքով կարող են մասնակցել Կուսակցության բոլոր անդամները, ինչպես նաև անդամներից ընտրված պատվիրակները, որոնց ընտրության կարգը և համամասնությունը սահմանվում է Կուսակցության Խորհրդի կողմից։

5.5. Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե համագումարին ներկա է կուսակցության անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, իսկ համագումարին պատվիրակների մասնակցության դեպքում պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ։
5.6. Համագումարի որոշումները, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված դեպքերի, ընդունվում են Համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մածամասնությամբ։
5.7. Կուսակցության Կանոնադրության մեջ և Ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Խորհրդի և վերահսկիչ կոմիտեի ընտրության, Խորհրդի ղեկավարի ընտրության, նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, Կուսակցության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Համագումարում ձայնի իրավունք ունեցող ներկաների ձայների մեծամասնությամբ։
5.8. Կուսակցության Խորհրդի անդամները և Խորհրդի ղեկավարն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ։
5.9. Կուսակցության Խորհուրդը Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինն է, գործում է կոլեգիալության սկզբունքով, որի անդամները Կուսակցության կողմից ընտրվում են Համագումարի կողմից 3 տարի ժամկետով գաղտնի քվեարկությամբ։
Խորհուրդը հաշվետու է Համագումարին։
5.10. Խորհորդն իր գործրունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ։ Արտահերթ նիստ կարող է հրավիրվել Խորհրդի ղեկավարի կամ Խորհրդի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ։ Նիստն իրավազոր է, եթե նիստին են Խորհրդի անդամների թվի կեսից ավելին։ Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր ձայների թվի պարզ մեծամասնությամբ բաց քվեարկությամբ։ Ձայների հավասարության դեպքում Խորհրդի ղեկավարի ձայնը վճռորոշ է։

5.11. Կուսակցության Խորհրդի իրավասություններն են.

5.11.1. Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստեղծումը և լուծարումը,
5.11.2. Կուսակցության ամենօրյա ընթացիկ կառավարման իրականացում,
5.11.3. կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է Համագումարի որոշումների կատարումը, կազմում է կատարողական հաշվետվութուններ,
5.11.4. մշակում և Համագումարի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության Կանոնադրութան, Ծրագրի և ներքին այլ իրավական ակտերի փոփոխությունների նախագծերը,
5.11.5. հրավիրում է Կուսակցության հերթական Համագումարը, նախարատրաստում և կազմակերպում է դրա անցկացումը, հաստատում է Համագումարի օրակարգը, անցկացման ամսաթիվը, վայրը, ժամը, Համագումարի մասնակիցների ընդհանուր թիվը, անդամների մասնակցության կարգը, պատվիրակների մասնակցության կարգը և համամասնությունը, սահմանված կարգով իրականացնում է Համագումարի հրավիրման հրապարակային ծանուցումը,
5.11.6. հաստատում է Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով և Կուսակցության կանոնադրությամբ վերապահված չէ Համագումարին, ինչպես նաև արտահերթ ընտրություններում՝ Կուսակցության և կուսակցությունների դաշինքի  ընտրական ցուցակները,
5.11.7.  փոփոխություններ է կատարում Համագումարի կողմից Ազգային ժողովի ընտրությունների համար հաստատված ընտրական ցուցակներում, եթե Համագումարի կողմից հաստատվելուց հետո Կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է կուսակցության կամքից անկախ պատճառներով,
5.11.8. հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն և հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է Կուսակցության ծախսերի նախահաշիվը,
5.11.9. Կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ,
5.11.10. որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե Համագումարն իրավազոր չի եղել,
5.11.11. սահմանում և հաստատում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցելու դեպքում ընտրական ցուցակների ձևավորման կարգը՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջների։ Ընտրական ցուցակների ձևավորման ժամանակ հաշվի են առնվում Կուսակցության անդամների, ինչպես նաև առկայության դեպքում տարածքային ստորաբաժանումների ներկայացրած առաջարկությունները։
5.11.12. մշակում և հաստատում է Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ձևավորման և գործունեության իրականացման ներքին կանոնակարգերը, կազմավորում է կառուցվածքային ստորաբաժանումները,
5.11.13. ընդունում և հաստատում է Կուսակցությանն անդամակցության դիմումները, Կուսակցությունից դուրս գալու դիմումները, Կուսակցության անդամների նկատմամբ կիրառում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցներ,
5.11.14. Կուսակցության անունից անում է հայտարարություններ,
5.11.15. հաստատում է Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
5.11.16. քննարկում է Կուսակցության տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվությունը,
5.11.17. իրականցնում է օրենքով և Կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
 

5.12. Կուսակցության Խորհրդի ղեկավարին՝ Նախագահին ընտրում է Համագումարը Խորհրդի անդամների կազմից գաղտնի քվեարկությամբ, 3 տարի ժամկետով։ Խորհրդի ղեկավարը՝ Նախագահը հաշվետու է Համագումարին։

5.13. Խորհրդի ղեկավարը՝ Նախագահը.

5.13.1. իրականացնում է Կուսակցության ընդհանուր ղեկավարումը,
5.13.2. հրավիրում և նախագահում է Խորհրդի նիստերը,
5.13.3. ապահովում է Համագումարի և Խորհրդի որոշումների կատարումը, անձամբ առանց լիազորագրի, ինչպես նաև իր կողմից լիազորված անձի միջոցով, հանդես է գալիս Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում,
5.13.4. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Կուսակցության աշխատողների հաստիքացուցակը և դրույքաչափերը,
5.13.5. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Կուսակցության հաստիքային աշխատողներին,
5.13.6. Համագումարին հաշվետվություն է ներկայացնում Կուսակցության գործունեության մասին,
5.13.7. իր իրավասաության սահմաններում որոշումներ է կայացնում Կուսակցության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ, ստորագրում է հրամաններ, կարգադրություններ, անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Կուսակցության անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր, այլ գործարքներ,
5.13.8. Խորհրդի քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում Կուսակցության տարեկան բյուջեն,
5.13.9. Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դրամական ծախսերի նախահաշիվները,
5.13.10. տնօրինում է Կուսակցության գույքը, դրամական միջոցները,
5.13.11. իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իր իրավասաությունների մեջ մտնող այլ լիազորություններ։

6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների քանակը, դրանց անդամների կազմբը և թվաքանակը հաստատուն չեն, դրանք կարող են փոփոխվել Կուսակցության Խորհրդի կողմից համապատասխան որոշմամբ։
Կուսակցության կառուցվածքային տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում են Կուսակցության Խորհրդի կողմից։
Կուսակցության տարածքային ստորաբաժանումները ենթակա են պետական հաշվառման՝ օրենքով սահմանված կարգով։
Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները համակարգում են իրենց ղեկավարած ստորաբաժանումների աշխատանքները, հետևում են Խորհրդի կողմից տրված հանձնարարականների կատարմանը և համապատասխան աշխատանքների իրականացման մասին հաշվետվություն ներկայացնում Խորհրդին և վերահսկիչ կոմիտեին։

7. Կուսակցության ղեկավար մարմիններն ու նրա տարածքային ստորաբաժանումները կարող են գտնվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այլ պետություններում կուսակցութունը կարող է ունենալ միայն ներկայացուցչություններ։

8. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ԿՈՄԻՏԵՆ

8.1. Կուսակցության գործունեության վերահսկման Նպատակով Համագումարի կողմից 3 տարի ժամկետով ընտրվում է վերահսկիչ կոմիտե։
8.2. Վերահսկիչ կոմիտեի անդամը չի կարող լինել Կուսակցության ղեկավար և կառավարման մարմինների անդամ։
8.3. Վերահսկիչ կոմիտեն հաշվետու է  Կուսակցության Համագումարին։
8.4. Վերահսկիչ կոմիտեն վերահսկողություն է իրականացնում Կուսակցության դրամական միջոցների ձևավորման և ծախսման, Կուսակցության գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ, Կուսակցության անդամների գործունեության նկատմամբ, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ և կատարում է Կուսակցության համագումարի հանձնարարականները։
8.5. Վերահսկիչ կոմիտեի նիստերում քվորումն ապահովված է համարվում, եթե նիստին մասնակցում է Կոմիտեի անդամների կեսից ավելին, Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկանրի ձայների պարզ մեծամասնությամբ։

9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

9.1. Սույն Կանոնադրությամբ և Ծրագրով նախատեսված նպատակների իրականացման համար Կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ՀՀ օրենսդրությամբ թույլատրված ցանկացած գույք։

9.2. Կուսակցության գույքը գոյանում է.

9.2.1. «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով արված նվիրատվություններից, բյուջետային ֆինանսավորումից, գործունեությունից ստացված եկամուտներից,
9.2.2. Վարկային միջոցների ներգրավումից,
9.2.3. Իրեն պատկանող գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման արդյունքում առաջացող եկամուտներից,
9.2.4. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցներից,
9.2.5. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի Կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ,
9.2.6. Կուսակցությունն իր գույքով պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ Կուսակցության անդամը իր գույքո պատասխանատվություն չի կրում Կուսակցության պարտականությունների համար,
9.2.7. Կուսակցությունը կարող է բանկային հաշիվների ունենալ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում,
9.2.8. Կուսակցությունը բոլոր վճարումները կատարում է անկանխիկ հաշվարկներով։

9.3. Կուսակցության գույքթ և դրամական միջոցները տնօրինում է Կուսակցության Խորհրդի ղեկավարը։

10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԾՐԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

10.1. Կուսակցության Կանոնադրության մեջ և Ծրագրում փոփոխություններ կատարելը Համագումարի բացառիկ իրավասությունն է։
10.2. Կուսակցության Կանոնադրության և ծրագրի փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման պահից։

11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

11.1. Կուսակցությունը կարող է վերակազմակերպվել (միաձուլվել, միանալ, բաժանվել կամ առանձնանալ) այլ կուսակցության Կուսակցության համագումարի որոշմամբ՝ ՀՀ գործող օրենսդրությանը և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգին համապատասխան։
11.2. Կուսակցության վերակազմակերպման հարցը համագումարի օրակարգում  ներառելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Կուսակցության Խորհուրդը կամ Կուսակցության անդամների առնվազն 2/3-ը գրավոր պահանջով։
11.3. Կուսակցության վերակազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով։

12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

12.1 Կուսակցությունը լուծարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով։
12.2. Կուսակցությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը լուծարման միջոցով՝ Համագումարի որոշմամբ։
Եթե Կուսակցության լուծարման համար հրավիրված համագումարն իրավազոր չէ, ապա Կուսակցության լուծարման մասին որոշումն ընդունում է Կուսակցության Խորհուրդը։ Իսկ Կուսակցության Խորհրդի իրավազոր չլինելու պարագայում Կուսակցությունը լուծարվում է Կուսակցության հիմնադիրներից առնվազն 3-ի միաձայն որոշմամբ։ Այս դեպքում Կուսակցության լուծարման մասին որոշումը համարվում է ընդունված, եթե, որոշումը կայացնելու օրվանից հետո 3 ամսվա ընթացքում, Կուսակցության Համագումարը կամ Խորհուրդն այլ որոշում չի կայացրել։
12.3. Կուսակցության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավումնքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության։
Եթե Հայաստանի Հանրապետւթյան Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվել է Կուսակցության գործունեությունը, ապա Կուսակցության նկատմամբ սկսվում է լուծարման գործընթաց։ Այս դեպքում լուծարային հանձնաժողովի իրավասություններն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը։

Բաժին: Հիմնադիր փաստաթղթեր | Դիտում: 11 | Ավելացրեց: gogulgharibyan | Պատակներ: ՀՀՄ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0