11:00 ՀՀՄ-ն միասնական ճակատով կմասնակցի 2026-ի ընտրություններին․ Միհրան Պողոսյան | |
«ՀՀՄ-ն պարտադիր կմասնակցի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք միասնական ճակատով, մեծ կոնսոլիդացիայով։ ՀՀՄ-ն, գիտակցելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները, անելու է ամեն ինչ՝ կանխելու այս մահաբեր գահավիժումը։ Մեր առաքելությունն է քշել նիկոլիզմը Հայաստանից։ Չի կարող մի պատերազմն ու մի չստացված ղեկավարը կոտրել հայ ազգի ողնաշարը։ Ստեղծված իրավիճակը ստիպում է ստեղծել այնպիսի համախմբում, որը պետք է ընկալելի լինի ամբողջ հայ ժողովրդի համար։ Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները և լծվեն միայն մեկ գործի՝ օր առաջ հեռացնել Նիկոլին»,- ասել է նա։ Վերջինս նաև հավելել է, որ երկու տարի առաջ արած հայտարարությունն առ այն, թե աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունեն՝ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, այսօր էլ շարունակում է ակտուալ մնալ։ «Երկու տարի առաջ հայտարարեցինք, որ աշխարհում ոչ մի հայի հետ խնդիր չունենք, ձեռք ենք մեկնում բոլորին, այդ թվում՝ իշխող ուժի կուսակցության ներկայացուցիչներին, բոլորին՝ բացի մեկ անձից՝ նրանից, ով առայժմ զբաղեցնում է երկրի առաջնորդի աթոռը, ով հանուն աթոռի դարձավ պատմության հազարավոր զոհերի, Արցախի կորստի և արցախահայության վտարանդի դառնալու պատճառ։ Այսօր ևս վերահաստատում ենք մեր խոսքը՝ ձեռք ենք մեկնում բոլորին, բացի մեկ անձից, և այդ անձը մեկընդմիշտ պետք է հեռացվի։ «Նիկոլ» անունը պատմության մեջ դաջվել է որպես դավաճանության և պարտության խորհրդանիշ՝ դառնալով մատաղ սերունդների համար ուղեցույց, թե ինչպիսին չպետք է լինի հայի տեսակը։ Այսօր վտանգված է հայրենիքը, պետությունը, ՀԱՍԵ-ն, ամբողջ հայությունը։ Նիկոլն Ադրբեջանին է հանձնել 12 քաղաք, 385 եկեղեցի, 200 մշակույթի տուն, 232 դպրոց, 400 միջնադարյան գերեզմանոց, 60 վանական համալիր, 2085 խաչքար, ավելի քան 5000 մշակութային հուշարձան, 4 ջրամբար, 37 հիդրոէլեկտրակայան, 48 հանք»,- հայտարարել է նա։ | |
|
| |
| Մեկնաբանություն ընդամենը՝: 0 | |
