11:04
ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանի ուղերձը
ՀՀՄ նախագահ Միհրան Պողոսյանի ուղերձը

Հայոց բանակը մեր միասնականության խորհրդանիշն է

⚡️ Այսօր Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է:

Հայաստանի Հանրապետության Զիված ուժերը եղել և մնում են մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորը։ Աներկբա է` Հայոց բանակը, ունենալով փառապանծ ուղի, վերականգնելու է իր երբեմնի հզորությունը։

⚡️ Եվ այս առումով վճռորոշ նշանակություն են ունենալու առաջիկա Ազգային ժողովի ընտրությունները։ Դրանց արդյունքներից է կախված լինելու մեր պետության անվտանգ ապագան։

⚡️ «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը, կարևորելով բանակի առանցքային դերակատարումը մեր պետականության ամրապնդման և արժանապատիվ խաղաղության հասնելու գործում` շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի նվիրյալներին և զինծառայողներին։

⚡️Հավատացած ենք` Հայոց բանակն իր խոսքը դեռ ասելու է։ Խոնարհվում ենք Հայաստանի և Արցախի համար նահատակված մեր հայորդիների առջև, վստահ լինելով, որ Հայոց բանակի փառքի ուղին անբեկանելի է։

⚡️Հայոց բանակը բոլորինս է. այն մեր միասնականության խորհրդանիշն է։

Ուժը միասնության մեջ է։

Փառք ու պատիվ Հայոց բանակին։

 

Բաժին: Հայտարարություններ | Դիտում: 81 | Ավելացրեց: armenlur | Պատակներ: ՀՀՄ, Միհրան Պողոսյան | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar