11:00
Միհրան Պողոսյան, ՀՀՄ նախագահ
Միհրան Պողոսյան, ՀՀՄ նախագահ

Միհրան Սուրենի Պողոսյան, ՀՀՄ նախագահ

Ծնվել է 1976 թ. մայիսի 29-ին, Երևանում

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1983 - 1990 թթ. - թիվ 62 միջնակարգ դպրոց
1990 - 1993 թթ. - Անանիա Շիրակացու անվան ֆիզիկամաթեմատիկական քոլեջ
1993 - 1998 թթ. - ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, որակավորումը՝ տնտեսագետ
1998 - 2000 թթ. - Ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում
2004 - 2006 թթ. - Մոսկվայի «Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական համալսարան», որակավորումը՝ իրավաբան, մասնագիտությունը՝ իրավագիտություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1997 թ. - Հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
2000 - 2006 թթ. - ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր
2006 - 2007 թթ. - ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը՝ մայոր
2007 - 2008 թթ. - ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
2008 թ. հունիսի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող։

  • ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
  • 2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
  • ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից շնորհվել է Պատվավոր պրոֆեսորի կոչում։ Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
  • 2019թ․-ին Միհրան Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում հիմնել է շինարարական կազմակերպություն, որն արդեն իսկ ներգրավված է մի շարք նախագծերում։
  • 2024 թ․-ի հունվարին Հայոց Համազգային  Միասնություն (ՀՀՄ) կուսակցության   հիմնադիր համագումարի որոշմամբ Միհրան Պողոսյանն ընտրվել է ՀՀՄ նախագահ։

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է՝

  • ՀՀ ոստիկանության «Օրենքի Պատվար» մեդալով,
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
  • Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության «Ծառայությունների համար», «Ակտիվ աջակցության համար» մեդալներով,
  • «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի hարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով,
  • «Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից» կրծքանշանով,
  • «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

Բաժին: Գործադիր մարմին | Դիտում: 30 | Ավելացրեց: gogulgharibyan | Պատակներ: Միհրան Պողոսյան, ՀՀՄ | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություն ընդամենը՝: 0
avatar