Սիրելի հայրենակիցներ,
ճանապարհում ենք մարտահրավերներով, փորձություններով ու կարևոր իրադարձություններով լի 2025թ.-ը:
- Անցնող տարին ամրագրեց մեր ինքնության պահպանման և ազգային արժանապատվության վերականգման համար տարվող պայքարի անբեկանելիությունը:
- Արտաքին և ներքին չդադարող ճնշումները, բռնատիրական ռեժիմին բնորոշ իրողությունները միայն ամրագրեցին միասնականության գաղափարի առաջնայնությունը:
- Անցնող տարին նաև «Հայոց համազգային միասնություն» կուսակցության հիմնարար սկզբունքի կարևորության ապացույցն էր՝ համայն հայության միասնականությունը մեր պետականության պահպանման գրավականն է։
- Մենք հավատացած ենք՝ հավաքական կամքն ու ազգային արժանապատվությունը կորսված չեն, իսկ Արցախի էջը փակված չէ։
- Սիրելի հայրենակիցներ, գալիք տարին բեկումնային է լինելու:
- Այն պետք է դառնա պետականության խարխլված հիմքերը վերականգնելու, արցախայահության և անվտանգային հարցերը լուծելու մեկնարկի տարի:
- Միակ ճանապարհը միասնականությունն է, և հավատացած եմ՝ այն լինելու է։
- Գալիք տարում մաղթում եմ բոլորիս համառ աշխատանք և անկոտրում կամք՝ վերականգնելու մեր ազգային արժանապատվությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։
- 2026 թ․-ը պետք է ազդարարի անվտանգ և արժանապատիվ պետություն ունենալու սկիզբը։ Դրան այլընտրանք չկա։
- Սիրելի ԱՐՑԱԽՑԻՆԵՐ, այս դժվարին ժամանակներում ձեր վճռականությունը պետք է կրկնապատկվի։
- Արդարության և արժանապատվության վերականգնման պայքարը համայն հայությանն է, ու թող մեր միասնականությունը նոր ուժ ու եռանդ ստանա հանուն Հայրենիքի անվտանգության և մեր ապագայի։
«Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյան
|